Մոսկվայի կենտրոնում մարդկանց տարհանում են
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության գլխավոր վարչությունը հայտնել է, որ Մոսկվայի կենտրոնական շենքից մարդկանց տարհանում կապված է կազմակերպությանն ուղղված անհայտ սպառնալիքների հետ:Այս մասին գրում է Interfax.ru-ն` հղում տալով կազմակերպության մամուլի ծառայությանը:
«Ինֆորմացիայի անհայտ աղբյուրի կողմից 19:55 րոպեին «02» ծառայություն եկած հաղորդագրության հետ կապված, անվտանգության ապահովման համար քաղաքացիները շինությունից դուրս են հանվել ստուգիչ աշխատաքների իրականացման ընթացքում »,-հայտնել են ոստիկանությանից:
Մամուլի ծառայության աշխատակցի խոսքերով ` ոստիկանությունը պարզում է զանգահարողի ինքնությունը: