Դոնեցում պայթյունի հետևանքով 12-ամյա տղա է մահացել
Դոնեցկի շրջանի Ուգլենդեր քաղաքում անհայտ առարկայի պայթյունի հետևանքով մահացել է 7-րդ դասարանի աշակերտ:Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ պայթյունը տեղի է ուեցել 13:50 տեղական ժամանակով:
«Նախնական տվյալներով ` երեխայի ձեռքում պայթել է անհայտ ծագման առարկա:Դեպքի վայր առաջինը ժամանել էն արագ արձագանքման ոստիկանական ուժերը, որոնք եղել են մոտակայքում և պայթյունի ձայնն են լսել»,- հայտնում է աղբյուրը:
Դեպքի վայրում ներկա պահին աշխատում է ոստիկնությունը, թաղամասը շրջափակված է: