Ռուսաստանի հյուպատոսարանը չի ճանաչել Կանադայում սպանված տղամարդու ինքնությունը
Տորոնտոյում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանը չի կարող հաստատել կանադացի ոստիկանի կողմից սպանված ՌԴ քաղաքացու ինքնությունը:Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում տալով TACC-ին:
Հյուպատոսարանի պաշտոնական ներկայացուցչի խոսքերով` Կանադայում գտնվող ՌԴ քաղաքացիների տվյալների բազայում կա Վիտալի Սավինի անունը, սակայն ոստիկանությունը դեռևս չի հաստատել, որ վերջինս մահացել է:
Նա նաև նշել է, որ հարազատների դիմումի դեպքում հյուպատոսարանի աշխատակիցները պատրաստ են տրամադրել օրենքի շրջանակներում ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը: