Բոստոնի օդանավակայանում մեքենան բախվել է ինքնաթիռին
Բոստոնի օդանավակայանում հակասառցակալման մեքենան բախվել է «Alaska Airlines»-ի ինքնաթիռին, տուժել է մեկ մարդ:Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում տալով ABC News-ին:
Դեպքը տեղի է ունեցել երեկոյան, այն պահին, երբ ինքնաթիռը արդեն պատրաստ էր թռիչքի:Մեքենան բախվել է ինքնաթիռի ձախ թևին:
Օդանավակայանի պաշտոնական ներկայացուցչության հայտնած տեղեկությունների համաձայն` ինքնաթիռին բախվելուց հետո բեռնատարը ետ է գնացել, ինչի արդյունքում տուժել է աշխատակիցներից մեկը:
Թռիչքը հետաձգվել է, իսկ ուղևորներին տրամադրվել են հյուրանոցային համարներ և ապահովել սնունդով: