Հղի Ամալ Քլունին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ (լուսանկարներ)
Ամալ Քլունիի «արկածները» ՄԱԿ-ում չեն ավարտվել: Երկու օր առաջ 39-ամյա իրավապաշտպանը ելույթ է ունեցել կազմակերպության նիստում զգացմունքային խոսքով՝ պահանջելով վճռական քայլեր անել «ԻՊ»-ի դեմ, իսկ երեկ նա հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի հետ, որպեսզի քննարկեն ստեղծված իրավիճակը: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
ՄԱԿ-ի շտաբ-բնակարան նա այցելել է ծագումով եզդի իրաքցի իրավապաշտպան Նադեյ Մուրադի հետ, ով գերի էր ընկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներին: