Թուրքիան կրկին սպառնում է
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ ԵՄ-ի հետ համաձայնությունները կչեղարկվեն, եթե Բրյուսելը հրաժարվի Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանել: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով անգլիական «Reuters»-ին:
«CNN Turk»-ին տված հարցազրույցում նա հաղորդել է, որ Թուրքիան մտադիր է ներկայացնել Բրյուսելին փաստաթղթի վերջնական տեսքը: «Կամ այն ամբողջությամբ կկատարվի, կամ եթե չեղյալ կհայտարարվի, այդ թվում՝ վիզաների ռեժիմի ազատականացումն ու գաղթականների հարցով համաձայնությունը»,- նշել է նախարարը:
ԵՄ-ի անդամ պետությունների կառավարության ղեկավարներն ու պետության նախագահները 2016 թվականի մարտին համաձայնեցրել են Թուրքիայի հետ միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համատեղ պլան: