Թուրքիան առանց պատճառի դադարեցրել է Ղրիմի հետ նավային հաղորդակցությունը
Թուրքիան դադարեցրել է Ղրիմի հետ նավային հաղորդակցությունն առանց հիմնավոր պատճառի: Թուրքական նավահանգիստները չեն ընդունում ղրիմական նավերին: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով «Ղրիմի ծովային գործակալության» նավային գծով օպերատոր Ստանիսլավ Գվոզդիլովին:
«Թուրքիայի հետ նավային հաղորդակցությունը դեռևս դադարեցված է: Ղրիմից չեն ընդունում նավեր, սա արդեն շարունակվում է երկու շաբաթ»,- նշել է Գվոզդիլովը:
Նրա խոսքով՝ Թուրքիան չի հայտնել նման որոշում ընդունելու պատճառը: Գվոզդիլովը հավելել է, որ նավային հաղորդակցության դադարեցումն անհնար է դարձրել սննդի և այլ ապրանքների տեղափոխվումը Թուրքիայից Ղրիմի շրջան:
Ղրիմի և Թուրքիայի միջև նավային հաղորդակցությունը վերականգնվել էր նախորդ տարվա հոկտեմբերի վերջին: