ԱՄՆ-ում սկսել են պանրից մահանալ
ԱՄՆ-ում երկու մարդ է մահացել փափուկ պանրից ոչ պաստերիզացված կաթի պատճառով թունավորվելով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «CNN»-ին: Եվս մի քանի մարդ հոսպիտալացվել է լիստերիոզ ախտորոշմամբ: Պատահարները տեղի են ունեցել Նյու Յորքում, Վերմոնտում, Կոննեկտիկուտեում:
Մահվան դեպքերի և հիվանդությունների հետաքննությունները տեղի են ունենում սննդամթերքի և դեղամիջոցների վերահսկողության կառավարման մարմնի ղեկավարությամբ: Հիվանդացածների միջին տարիքը 55-ն է:
ԶԼՄ-ների տվյալներով՝ ողբերգական դեպքերը գրանցվել են «Vulto» արտադրանքի պատճառով, որը տարածվում է Նյու Յորքում: Այդ ձեռնարկությունում արտադրվում է փոքր բաժիններով պանիր՝ «Ouleout» անվան տակ: Այն չոր կաթից է պատրաստվում, որը բերվում է տեղի ագարակատերերի կողմից: