Հղի Սիարան վթարի է ենթարկվել
Հայտնի երգչուհի Սիարան ճանապարհատրանսպորտայյին պատահարի մեջ է ընկել ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում՝ Լոս Անջելեսում: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «TMZ»-ին: Ավտովթարի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Հայտնի է, որ Սիարան «Mercedes»-ի ղեկին է եղել: Երգչուհին մեքեն թեքել է դեպի ձախ, երբ նրա մեքենային կողքից՝ ուղևորների նստատեղերի կողմից, հարվածել է «Volvo»-ն:
Հիշեցնենք, որ 31-ամյա Սիարան և նրա ամուսինը՝ ամերիկացի ֆուտբոլիստ Ռասել Ուիլսոնը, սպասում են իրենց առաջնեկին: Այս մասին հայտնի է դարձել նախորդ աշնանը:
Վերջերս երգչուհին հղիության վերջին ամիսներին մասնակցել է անկեղծ ֆոտոշարքի, որն անց է կացվել «Harper’s Bazaar» ամսագրի համար: