Մերի Մակարյանն արդեն երեք տարի չի՞ ավարտում Գավառի պետական համալսարանը
Բա իմացա՞ր. դերասանուհի Մերի Մակարյանը սովորում է Գավառի պետական համալսարանում և պետական ավարտական քննությունները չհանձնելու պատճառով դիպլոմ չի ստանում:
Իրականում. պարզվում է՝ մեր ընթերցողներից ստացած տեղեկությունները, թե սերիալային դերասանուհի, Գավառի պետական համալսարանի ուսանողուհի Մերի Մակարյանն արդեն երրորդ տարին չի կարողանում ստանալ ավարտական դիպլոմը, համապատասխանում են իրականությանը: Լուրը ճշտելու համար esyes.am-ը կապ հաստատեց Գավառի պետական համալսարանի հետ, որտեղից էլ հետևյալը պատասխանեցին. «Այո, Մերի Մակարյանը մեր նախկին ուսանողներից է, ով պետական քննությունը չի հանձնել»: Մեր հեռախոսազանգին պատասխանած աշխատակիցը առավել մանրամասն տեղեկություններ ստանալու առնչությամբ մեզ խորհուրդ տվեց զանգահարել իրենց բուհի հենց Հայոց լեզվի և գրականության ֆակուլտետի հեռակա բաժին, որի ուսանող էր Մերին: Բուհի Հայոց լեզու և գրականություն ֆակուլտետի փոխդեկան Արմինե Համբարձումյանը մասամբ հաստատեց լուրի իսկությունը՝ ասելով միայն, որ Մերին իրենց բուհի լավագույն ուսանողներից է և, որ ակտիվորեն մասնակցում է համալսարանի կազմակերպած բոլոր միջոցառումներին
Ինչ վերաբերում է մեր բուն հարցին՝ ինչպես է սովորել Մերին և ինչու չի ավարտել բուհը, փոխդեկանն ասաց. «Այո, Մերին մեր ուսանողուհին է, բայց եթե Ձեզ այլ տեղեկություններ են պետք, կխնդրենք պաշտոնական նամակ ուղարկել, մենք Ձեր հարցերին կպատասխանենք: Բուհի անունից ինֆորմացիա միայն պաշտոնական հարցման դեպքում է տրամադրվում, բայց այն, որ Մերին մեր լավագույն ուսանողուհին է' հաստատ է»,- ասաց Արմինե Համբարձումյանը՝ ավելացնելով,- տարածված լուրերը ուղղակի բամբասանքներ են, որին մենք այս պահին չենք կարող պատասխանել, եթե հնարավոր է առաջադիմության հետ կապված հենց Մերիի հետ խոսեք»:
Լուրը ճշտելու համար մենք զրուցեցինք նաև Մերիի հետ, սակայն վերջինս հակված չէր մեր հարցերին պատասխանելու՝ հայտնելով միայն, որ իր՝ բուհը չավարտելու մասին խոսակցությունները «ճիշտ չեն»: Ճիշտ չէ ի՞նչը, որ Դուք Գավառի պետհամալսարանի ուսանողո՞ւհի եք, թե՞ ճիշտ չէ այն, որ երեք տարի անընդմեջ չեք հանձնել պետական քննությունները և չեք ստացել ավարտական դիպլոմը. մեր այս հարցին ի պատասխան՝ սերիալային դերասանուհին ասաց. «Ես ասում եմ, որ ճիշտ չի: Ես հրաժարվում եմ պատասխանել… Համ չեմ պատասխանում, համ ճիշտ չի այն լուրերը, որ 3 տարի նույն կուրսում եմ մնացել, տենց բան չկա»:
Մեր հաջորդ՝ իսկ դիպլոմ արդեն ստացե՞լ եք, հարցը Մերին կրկին անպատասխան թողեց. «Ես չեմ պատասխանում, կարելի է, չէ՞»: