Բարաք և Միշել Օբամաները ճաշել են «U2» ռոք խմբի վոկալիստի հետ (տեսանյութ)
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կին Միշելը երեկ Նյու Յորքում ճաշել են հայտնի երաժիշտ Բոնոյի և նրա 27-ամյա դուստր Ջորդանի ընկերակցությամբ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Mail Online»-ին:
Հաղորդվում է, որ Օբամաների ընտանիքը վաղուց է Բոնոյի հետ ընկերական հարաբերությունների մեջ և նրա երաժշտական արվեստի երկրպագուն է:
Նրանք ճաշել են «Park Avenue»-ում: Բարաք Օբաման հանդիպմանը խիստ սև կոստյումով է եղել և սպիտակ վերնաշապիկով: Միշելն ընտրել էր սև տաբատ, պարզ սպիտակ շապիկ՝ մոխրագույն և սև գծերով, մոխրագույն վերարկու և բարձրակրունկ կոշիկներ: Միշելի ձեռքին «Alexander Wang»-ի պայուսակներից է եղել՝ 995 դոլար արժողությամբ:
Ճաշի ընթացքում ռեստորանի մոտ հավաքվել է մարդկանց հոծ բազմություն, Բարաքն ու Միշելն ուրախությամբ ողջունել են հավաքվածներին: