Թրամփի պահվածքը վրդովվեցրել է լրագրողներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին վրդովվեցրել է՝ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիսման ժամանակ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Նշվումէժ է, որ լրագրողները փորձել են նրան մի քանի հարց տալ, ինչն ընդունված պրակտիկա է, սակայն Թրամփն ի պատասխան լռել է «հիմնականում նայելով ուրիշ ուղղությամբ»։
Վրդովված լրագրողները Սպիտակ տան մամուլի ծառայությանը խնդրել են պարզաբանել իրավիճակը։
«Մամուլին խնդրել են լքել դահլիճը։ Ու ես այլևս ոչինչ չեմ մեկնաբանի»,- հայտնել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։