Պուտինը Էրդողանի հետ հանդիպումից հետո անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել:Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը.գրում է Interfax.ru-ն:
«Խորհրդակցության արդյունքում քննարկվել են բազմաթիվ արդիական հարցեր օրվա ներռուսական սոցիալ-տնտեսական օրակարգի մասին:Միջազգային ոլորտում տեղի է ունեցել մտքերի փոխանակում սիրիական հարցի կարգավորման, ինչպես նաև թուրքական կողմից հետ բանակցությունների վերաբերյալ»,- նշում է Պեսկովը: