Շվարցնեգերը պատրաստվում է վերդառնալ քաղաքականություն որպես Թրամփի հակառակորդ
Քալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերը մտադրված է վերդառնալ քաղաքականություն:Այս մասին հայտնում է Interfax.ru-ն` հղում տալով Politico-ին:
Քալիֆոռնիա նահանգի «հանրապետականների» շրջանում լուրեր են տարածվել այն մասին, որ Շվարցնեգերը մտադրված է մասնակցել 2018 թ. ԱՄՆ Սենատի ընտրություններին, ընդ որում ` որպես անկախ թեկնածու:Ինչպես հայտնում է աղբյուրը` հնարավոր է, որ Շվարցնեգերին հետաքրքրում է նախագահ Դոնալդ Թրամփի հետ քաղաքական հակառակորդներ դառնալու հեռանկարը, որը վերջերս Շվարցնեգերին մի քանի սարկաստիկ տողեր է «նվիրել» twitter-ի իր էջում: