Կրեմլում ընթանում են Պուտին-Էրդողան բանակցությունները
Կրեմլում տեղի են ունենում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները: Այս մասին գրում է «Интерфакс» գործակալությունը:
Նշվում է, որ կողմերը քննարկելու են Սիրիայում իրավիճակը, այդ թվում՝ երկու երկրների ռազմական գործողությունների համակարգման հետ կապված մի շարք հարցեր:
Չնայած հարաբերությունների բարելավմանը և անգամ Սիրիայում իսլամիստների դեմ համատեղ գործողություններին՝ Մոսկվայի և Անկարայի հարաբերություններում քիչ հակասություններ չեն մնում: