ԱՄՆ-ում նավթի խոշորագույն հանքատեղ է հայտնաբերվել
Ալյասկայում իսպանական նավթագազային «Repsol» ընկերությունն ու վերջինիս գործընկեր «Armstrong Energy»-ը վերջին 30 տարվա ընթացքում ԱՄՆ-ում գտնված խոշորագույն հանքատեղ են հայտնաբերել: Այս մասին գրում է Вести-ն՝ հղում անելով «Repsol»-ի հաղորդագրությանը:
«Horseshoe» անվանումը ստացած հանքատեղը հայտնաբերվել է Նորթ Սլոուփ շրջանի բնակեցված Նուիքսուտ քաղաքի մոտակայքում:
«Repsol»-ի գնահատմամբ՝ «Horseshoe-1» և «Horseshoe-1A» հանքաշերտերը կարող են պարունակել շուրջ 1,2 միլիարդ բարել թեթև նավթ:
Ծրագրվում է, որ աճխաջրային արդյունաբերությունն այս շրջանում կարող է սկսվել 2021 թ.-ին: