Իրանը հայտնել է հինգերորդ սերնդի կործանիչի պատրաստ լինելու մասին
Իրանը հայտնել է հինգերորդ սերնդի կործանիչի պատրաստ լինելու մասին: Ինչպես հաղորդվում է, այն այնքան էլ կործանիչ չէ, այլ «տրանսպորտային ինքնաթիռ»: Իրանի պաշտպանության նախարարը հայտնել է 5-րդ սերնդի «F-311 Qaher» մոտալուտ պատրաստ լինելու մասին: Նրա խոսքով՝ փորձարկումների ավարտից միանգամից հետո կսկսվի արտադրությունը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Popular Mechanics»-ին:
Առաջին անգամ ինքնաթիռի լիարժեք մակետը ցուցադրվել էր 2013 թվականին և միանգամից բազում քննադատությունների արժանացել: Ավիացիոն բազմաթիվ փորձագետներ հայտնել էին, որ դա կեղծիք է, և նմանատիպ ինքնաթիռն ուղղակի չի կարող թռիչքներ իրականացնել:
Իրանը հայտնում է, որ ինքնաթիռն ամբողջությամբ արտադրվում է երկրի ուժերով, առանց արտասահմանյան տեխնոլեգիաների օգտագործմամբ: