ՄԱԿ-ը պահանջում է հետաքննել Թուրքիայում ուժայինների գործողությունների հետևանքով մարդկանց սպանությունների դեպքերը
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գծով գլխավոր կոմիսարի վարչությունը Թուրքիայի իշխանություններին առաջարկել է պայմաններ ապահովել երկրի հարավ-արևելյան շրջաններում անվտանգության ուժերի կողմից անցկացված գործողությունների ընթացքում զոհված մարդկանց բոլոր դեպքերը հետաքննելու համար: Այս մասին գրում է ТАСС-ը:
2015 թ.-ի հուլիսից մինչև 2016 թ.-ի դեկտեմբերը, «ինչպես նշվում է՝ Թուրքիայի հարավ-արելքում անվտանգության ոլորտում իրականացված գործողության ընթացքում 2000 մարդ է սպանվել»,- նշվում է տեքստում:
Հաղորդվում է, որ խոսքը գնում է շուրջ 800 ուժային և մոտ 1200 տեղի բնակիչների մասին, «որոնցից մի քանիսը, քանակը հստակեցված չէ, կարող էին մասնակից լինել պետության դեմ բռնի և ոչ բռնի գործողություններին»: