Մառա Բաղդասարյանը խոստովանել է մեղքը
Սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանը դատարանում խոստովանել է մեղքը: Նա կեղծ փաստաթղթեր է վերցրել անաշխատունակության մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ինչպես հայտնել է Բաղդասարյանի փաստաբան Դավիդ Քեմուլարիան, ավելի վաղ Բաղդասարյանը երբեք անաշխատունակության մասին թղթեր չի ձևակերպել, և չգիտի, թե ինչպես են դա անում:
«Նա չէր հասկանում, որ անաշխատունակության մասին թուղթը ստացվում է միայն բժշկական հաստատությունում և բնակավայրի տվյալներով: Խնդրում եմ շատ խիստ չպատժել Բաղդասարյանին և սահմանափակվել տուգանքով»,-նշել է նա:
Ինչպես հայտնել է փաստաբանը, ապրիլին Բաղդասարյանը պետք է լուրջ վիրահատության ենթարկվի: Սակայն փաստաթղթերի օրիգինալ տարբերակները, որոնք կփաստեին դա, չի կարողացել ներկայացնել: Այդ պատճառով դատարանը հրաժարվում է կցել այդ տվյալները գործին: