Մառա Բաղդասարյանը դատարանում լրագրողների հետ սելֆի է արել (լուսանկար)
Մոսկվայում սկսվել է Մառա Բաղդասարյանի դեմ դատական գործընթացը: Սկանդալային սթրիթռեյսերը, ով մեղադրվում է փաստաթղթերը կեղծելու մեջ, դատական նիստի մեկնարկից առաջ ինքնանկար է արել ժամանած լրագրողների հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Բացի դա, Մառա Բաղդասարյանն ակտիվ նկարահանում է ողջ գործընթացը, այդ թվում լրագրողներին:
Բաղդասարյանը մեղադրվում է դատական տեսուչին անաշխատունակության կեղծ թուղթ տրամադրելու մեջ: Ավելի վաղ սթրիթռեյսերին դատապարտել էին 600 ժամ հարկադիր աշխատանքի երթևեկության կանոնները խախտելու և տուգանքները չվճարելու համար: