«iPhone 5S»-ի էլեկտրահարվածից Մոսկվայի բնակիչը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
21-ամյա սիրիացի և նախկին ուսանող Ռաթեբ Ա.-ն, ով ապրում է Մոսկվայում, լարից էլեկտրական հարված է ստացել, երբ խոսելիս է եղել հեռախոսով: Պատահարի պահին «iPhone 5S»-ը միացված է եղել մարտկոցի վերալիցքավորման լարին:
Նախնական տեղեկություններով՝ էլեկտրական հարվածը տեղի է ունեցել հեռախոսի անսարքության պատճառով: Երիտասարդի հարազատների խոսքով՝ «iPhone»-ի դիմային հատվածը կոտրվել է ընկնելուց հետո: Այս մասին գրում է Life.ru-ն:
Պատահարը տեղի է ունեցել մարտի 8-ին Կիրովոգրադսկում: Ռաթեբը հեռախոսում խոսում էր, հանկարծ նրա ծնողները բարձր ձայն են լսել և գմփոց՝ պայթյունի պես, և տեսել են, որ իրենց որդին անգիտակից պառկած է գետնին:
Բժիշկները նրան գիտակցության են բերել և տեղափոխել հիվանդանոց: Տղան բազմաթիվ այրվածքներ է ստացել և նրա կենտրոնական նյարդային համակարգը վնասվել է: