Կոնգրեսն Ուկրաինային 150 միլիոն դոլարի ռազմական օգնություն ցույց կտա
ԱՄՆ Կոնգրեսը որոշել է Ուկրաինային 150 միլիոն դոլարի դրամաշնորհային օգնություն ցույց տալ: Այդ գումարով ռազմական օգնություն կցուցաբերվի: Տեղեկությունը ներկայացրել է պատգամավոր Իրինա Ֆրիզը: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Ինչպես գրել է Ֆրիզը ֆեյսբուքյան իր էջում, ԱՄՆ Կոնգրեսը օրենսդրական մակարդակով բյուջեից Ուկրաինային է փոխանցելու 150 միլիոն դոլար մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը: Գումարը նախատեսված է ռազմական կարիքները հոգալու համար:
Այս բանաձևին կողմ է քվեարկել 371 պաշտոնյա, և միայն 48-ն են դեմ եղել: Փաստաթուղը փոխանցվել է Կոնգրեսի Սենատ:
Միջոցները Պենտագոնին են փոխանցվելու պաշտպանական զենք գնելու և ուկրաինական հետախուզությանը օգնություն ցույց տալու համար: