Ի՞նչ է նվիրել Պուտինը Նեթանյահուին. վերջինս խոստովանել է, որ զարմացել է (լուսանկար)
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինից որպես նվեր ստացել է մի գիրք, որը գրեթե 500 տարեկան է: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով կառավարության ղեկավարի մամուլի ծառայությանը;
Մոսկվայից Նեթանյահուն հետ է տարել անտիկ պատմաբան Հովսեփ Ֆլավիոսի «Հրեական պատերազմ» գիրքը, որը տպագրվել է 1526 թվականին Իտալիայում:
«Վարչապետը կարգադրել է գիրքը փոխանցել Ազգային գրադարանին»,- նշվում է Իսրայելի վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Նեթանյահուն խոստովանել է, որ զարմացել է նվերից, և այն անվանել է հրեաների պատամական ժառանգության կարևոր մասնիկը: