Շվարցնեգերը կարող է առաջադրվել Սենատի ընտրություններում
Դերասան և ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերը կարող է առաջադրվել ԱՄՆ-ի սենատի ընտրություններում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Politico»-ին:
«Մենք մեր հետևից թողնում ենք գործողությունների բոլոր տարբերակները»,- հայտնել է դերասանի ներկայացուցիչ Դենիել Քեթչելը:
Նրա խոսքով՝ այժմ Շվարցնեգերը ձգտում է Վաշինգտոնին ստիպել բարեփոխումների կուրս վերցնել և պատրաստ է դրա համար տարբեր մեթոդներ կիրառել:
Ավելի վաղ Շվարցնեգերը քննադատել էր Թրամփի միգրացիոն հրահանգը և նրան առաջարկել իրար հետ «փոխվել աշխատանքներով»;