Ջեյ Լոն Լոս Անջելեսի իր առանձնատունը վաճառել է 9.9 միլիոն դոլարով
Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը վաճառել է իր շքեղ առանձնատուն «Hidden Hills Estate»-ը Լոս Անջելեսում 9.9 միլիոն դոլարով: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «TMZ»-ին:
Հայտնի է, որ Լոպեսն իր առանձնատունը վաճառքի էր հանել դեռևս 2015 թվականին՝ Մարկ Էնթոնիից ամուսնալուծվելուց մեկ տարի անց: Այդ ժամանակ երգչուհին նախատեսում էր առանձնատնից 17 միլիոն ստանալ: Աստիճանաբար գինն իջավ և 2016 թվականի փետրվարին արդեն հասավ 12.5 միլիոնի:
Նշենք, որ տան ընդհանուր մակերեսը 1.5 հազար քառակուսի մետր է, ունի 9 ննջասենյակ, 12 լոգարան և առանձին զվարճանքի վայր, որում ձայնագրման ստուդիա, կիոնսրահ և խաղասենյակներ կան: