Քիմ Քարդաշյանը հեգնել է իրեն ատողներին
Քիմ Քարդաշյանն ինչքան երկրպագու ունի, այնքան էլ իրեն ատողներ: 36-ամյա աստղին հաճախ են մեղադրում ֆոտոշոփ օգտագործելու մեջ: Եվ ամեն ինչ նրա համար, որ Instagram-ի լուսանկարներում, շատերի կարծիքով, Քիմի կազմվածքն անբնական է լինում: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Այսպես, Քանյե Ուեսթի կինը որոշել է պատասխանել բոլոր իրեն ատողներին երգիծական լուսանկարով, որը հրապարակել է «Snapchat»-ում, որտեղ նրա կազմվածքը փոփոխված է հատուկ ֆիլտրով և դիտմամբ: Լուսանկարում Քիմը գրեթե կոնք չունի, իսկ կրծքերը չափից դուրս լայն են:
«Ինձ ատողները կասեն, որ սա ֆոտոշոփ է»,- լուսանկարին կից գրել է Քիմը:
Երկրպագուները գնահատել են աստղի կատակը և նրան խորհուրդ տվել չլսել այդ չար մարդկանց: