Վարդան «քնում է» իր բիզնես-գործընկեոջ հետ
Կա կարծրատիպ, որ ժամանակակից աշխարհում կինը միայնակ դժվարությամբ է հասնում ինչ-որ հաջողությունների: Հենց դրա համար երբ Վարդա Մարտիրոսյանը բացեց սեփական ակումբը Մոսկվայի կենտրոնում, բամբասանքներ սկսեցին պտտվել, որ նրան ինչ-որ ազդեցիկ տղամարդ է օգնել: Պարուհին խոստովանել է՝ ինքն իսկապես քնում է բիզնես-գործընկերոջ հետ: Եվ նույնիսկ տվել է նրա անունը: Այս մասին գրում է Woman.ru-ն:
Որպեսզի ընդմիշտ վերջ տրվի այդ շշուկներին, լավագույն ընկերուհի Աննա Սեդոկովան որոշել է պատմել այն մարդու մասին, ով ձեռք է մեկնել «Varda Ladies Club»-ի հիմնմանը: Պարուհու բիզնես-գործընկերը նրա ընկերուհի Ելենա Մանևիչն է: Աղջիկներն իսկապես միասին են. հաճախ են գիշերում միմյանց տանը:
Գեղեցկուհին գերադասում է մնալ իր գործընկերոջ ստվերում, սակայն նույն ներդրումն ունի կանացի ակումբի հաջողության գործում, որքան Վարդան: