Պուտինը պաշտոնանկ է արել 10 բարձրաստիճան ուժայինների
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 10 բարձրաստիճան ուժայինների ազատել է աշխատանքից:
Խոսքը ՆԳՆ-ի, ՔԿ-ի և այլ գերատեսչությունների պաշտոնյաների մասին է: Այս մասին գրում է Lenta.ru-ն: Համապատասխան հրամանը հրապարակվել է այսօր:
Պաշտոնանկ են արվել ոստիկանության գեներալ-լեյտենանտներ, գեներալ-մայորներ:
Նրանց թվում է Ոստիկանության գեներալ-մայոր, Մոսկվայի ներքին գործերի համալսարանի ղեկավարի տեղակալ Սերգեյ ժևլակովիչը, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Սոլոդովնիկովը, գեներալ-մայոր Վիտալի Ֆեդոտովը, գեներալ-լեյտենանտ Իվան Շաևը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: