Թրամփը սիրահարված է ինձ. Շվարցնեգեր
Առնոլդ Շվարցնեգերը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սիրահարված է իրեն: Դերասանի կարծիքով՝ միայն այդպես կարելի է բացատրել պետության ղեկավարի կողմից իր անձի հանդեպ այդքան մեծ ուշադրությունը: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Ես կարծում եմ, որ նա սիրահարված է ինձ»,- հայտնել է Շվարցնեգերը:
Դերասանը հավելել է, որ ինքն այդպես է ասել ոչ թե պարզապես կատակի համար, այլ իսկապես այդպես է կարծում:
Թրամփը բազմիցս խստորեն է արտահայտվել Շվարցնեգերի հասցեին՝ կապված «Թեկնածու» հեռուստաշոուի վարկանիշի անկման հետ, որը քաղաքակնա գործիչը վարել է 14 եթերաշրջանի ընթացքում: Թրամփի խոսքով՝ այն բանից հետո, երբ հեռուստաշոուն սկսել է վարել դերասանը, վարկանիշը խիստ անկում է ապրել: Դրան ի պատասխան՝ դերասանը Թրամփին առաջարկել է փոխվել աշխատանքներով: