Եվս 200 000. Մառա Բաղդասարյանի դատական տուգանքների շարքը շարունակվում է
Դատարանը քննել է ևս 8 վարչական գործ ընդդեմ սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանի: Աղջիկը խախտել է երթևեկության կանոնները և չի վճարել սահմանված տուգանքները: Արդյունքում ՃՈ-ն ևս 50 այդպիսի գործ է ուղարկել դատարան: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Դատարանը, հաշվի առնելով գործի մեղմացուցիչ հանգամանքները, Բաղդասարյանի նկատմամբ պատիժ է սահմանել՝ 6000, 4000, 1000, 1000, 1000, 1000, 6000, 4000 ռուբլի տուգանքների չափով: 11 օր դատական նիստերից հետո Բաղդասարյանի նկատմամբ 201 000 ռուբլի չափով տուգանք է սահմանվել»,- հաղորդել է դատարանի մամուլի քարտուղար Կոնստանտին Տիմոշենկոն:
Ուրբաթ օրն էլ դատարանը կսկսի քննել Մառա Բաղդասարյանի դեմ քրեական գործը: Նա մեղադրվում է կեղծ բժշկի թուղթ ներկայացնելու մեջ՝ այն նպատակով, որպեսզի հարկադիր աշխատանք չկատարի: