Ռուսաստանում հայ գործարարներ են գնդակահարվել
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում սկսվել է երկու գործարարների սպանության հետաքննությունը, որոնց մարմինները նախօրեին հայտնաբերվել են բազմահարկ շենքի վերելակում: Այս մասին գրում է DNI24.com-ը:
Նշվում է, որ նախնական տվյալներով՝ զոհերը ՀՀ քաղաքացիներ են, ովքեր զբաղվել են Մոսկվայից Կուբան ապրանքների մեծածախ մատակարարումներով: Ահազանգը ստացվել է Լենինի անվան փողոցի բնակիչներից մեկից: Դեպքի վայր ժամանած ոստիկանները վերելակում հայտնաբերել են 2 դի՝ հրազենային վնասվածքներով:
Զոհերից մեկը՝ 1966 թվականին ծնված տղամարդ է, իսկ նրա ուղեկիցն ավելի երիտասարդ է եղել, սակայն վերջինիս անձը դեռևս ճշտված չէ: Հարուցվել է քրեական գործ: