Թրամփի նախկին օգնական Ֆլինը գրանցվել է որպես Թուրքիայի շահերի լոբբիստ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Մայքլ Ֆլինը Արդարադատության նախարարությունում գրանցվել է որպես Թուրքիայի շահերի լոբբիստ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Associated Press-ին:
Նշվում է, որ Ֆլինը Թուրքիայի շահերի լոբբինգի աշխատանքն ավարտել էր մինչև նախագահական ընտրությունները, իսկ Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո գործընկերների հետ պարտավորվել էր չգործել արտասահմանյան իշխանությունների շահերի շրջանակում, պարզաբանել է գործակալությունը, որի տեղեկություններով՝ Ֆլինի փաստաբանը երեքշաբթի նախարարություն փաստաթղթեր է ներկայացրել, որոնց համաձայն՝ նա ինքնակամ գրանցվել է լոբբինգի աշխատանքի համար, որը «ընդհանուր առմամբ կարող է որպես Թուրքիայի համար շահավետ դիտարկվել»: