Թուրք դիվանագետներն ապաստան են խնդրել Շվեյցարիայից
Թուրքական դիվանագիտական անձնագիր ունեցող մի քանի անձինք ապաստան են խնդրել Շվեյցարիայում: Այս մասին գորւմ է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Tages-Anzeiger պարբերականին:
Նշվում է, որ ապաստանի համար դիմածների հստակ թիվը չի նշվում: Երկու երկրների իշխանություններն առայժմ ձեռնպահ են մնում մեկնաբանություններից:
Թուրքիայում 2016թվականի հուլիսի 16-ին զինվորական ապստամբների խումբը քաղաքական հեղաշրջման փորձ էր կատարել:
Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ հեղաշրջման փորձից հետո մի քանի հարյուր թուրք զինվորականներ և դիվանագետներ դիմել էին Գերմանիային՝ ապաստան ստանալու խնդրանքով: