ԱՄՆ-ում ինքնաթիռն ընդհատել է թռիչքը՝ ուղևորի կողմից ծածկոցի համար չվճարելու պատճառով
«Hawaiian Airlines» ավիաընկերության ինքնաթիռը, որը թռիչք է իրականացրել Լաս Վեգասից դեպի Հավայի նահանգի մայրաքաղաք, ստիպված է եղել ընդհատել թռիչքը: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Associated Press-ին:
Նշվում է, որ թռիչքի ընդհատելու որոշումը կայացվել է այն պատճառով, որ ուղևորներից մեկը հրաժարվել է 12 դոլար վճարել՝ ծածկոցից օգտվելու համար:
Մասնավորապես, 66-ամյա ուղևորը ծածկոց է խնդրել, ուղեկցորդուհին ներկայացրել է արժեքը, որից հետո ուղևորը պահանջել է իրեն միացնել ավիաընկերության ներկայացուցչի հետ՝ հայտարարելով, որ նրան ցույց կտա:
Օդաչուն նման վարքագիծը ոչ տեղին է համարել և որոշում կայացրել ընդհատել է թռիչքը՝ վայրեջք կատարելով Լոս Անջելեսի օդանավակայանում: