Բարաք Օբաման ապշեցրել է իր նոր հագուստով (լուսանկարներ)
Սպիտակ տունը լքելով՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման վերջապես իր զգեստապահարանը թարմացնելու հնարավորություն է ստացել: Եվ թվում է, թե լիովին գոհ է դրանից:
Վերջերս 55-ամյա նախկին նախագահին նկատել են փողոցում, և նրա արտաքինում արված փոփոխություններն ապշեցնող են եղել: 8 տարի ողջ աշխարհը կառավարած մարդուն բոլորը տեսել էին միայն կոստյումով, այժմ նա ջինսով և կաշվե բաճկոնով է եղել, ինչպես ուսանողական տարիներին: