Հյու Ջեքմանը ներկայացրել է «Լոգանում» իր կերպարի արձակած մռնչոցը (տեսանյութ)
Դերասան Հյու Ջեքմանը թվիթերյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում հնչյունավորում է «Լոգան» ֆիլմի տեսարաններից մեկում իր կերպարը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Տեսանյութում ցուցադրվող տեսարանում Ռոսոմախան օգնության է վազում մուտանտ երեխաներին, ովքեր փորձում են թաքնվել իրենց որսող վարձկաններից:
Գոչյուններից և մռնչյուններից հետո Ջեքմանը նայում է տեսախցիկին և ժպտալով բարևում: