«Starbucks»-ն սկսել է ամերիկյան սպառողների համար վիսկիի համով սուրճ վաճառել
«Starbucks» ընկերությունը իր տեսականին հավելել է վիսկիի տակ կաղնու տակառում պահված հատիկներից պատրաստված սուրճով, որը հասանելի կլինի միայն ամերիկյան Սիետլա քաղաքում: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով CNN-ին:
Հաղորդվում է, որ սուրճը պահվում է «Woodinville Whiskey» ընկերության տակառներում: Սուրճի հատիկները պարբերաբար խառնում են, որպեսզի դրանք, ինչպես հարկն է, սնվեն ալկոհոլային համով: Հաջորդող տապակումը ոչնչացնում է սպիրտի մնացորդները, հետևաբար սուրճը հարբեցնող չի լինի:
Հատիկները օգտագործվում են վանիլային անուշահյութով սառը սուրճ պատրաստելու համար, ինչպես նաև տաք՝ անուշահյութվ և կաթնային սերուցքով: Բացի դա, այն հնարավոր է գնել նաև փաթեթավորված վիճակում:
Նշվում է, որ «Starbucks»-ն առաջինը չէ, որը կիրառում է այս տեխնոլոգիան: Այսպես, Կոլորադոյում գույություն ունի «Whiskey Barrel Coffee» ընկերությունը, որը մասնագիտացված է հենց վիսկիի համով սուրճի արտադրանքում: