Թուրքիայի արտգործ նախարարը Գերմանիայում «իսլամաֆոբային տրամադրություն» է տեսնում
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ դատապարտում է Գերմանիայում Թուրքիայի նկատմամբ հակաիսլամական և թշնամական տրամադրությունները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
«Գերմանիայում մենք տեսնում ենք բազմաթիվ ԶԼՄ-ներ և քաղաքական գործիչներ, որոնք շատ բացասական, կոշտ և քննադատաբար են տրամադրված Թուրքիայի հանդեպ: Մենք նույնիսկ տեսնում ենք իսլամաֆոբային տրամադրություն: Այն, ինչ տեսնում ենք, անընդունելի է, և դա շատ վտանգավոր թրենդ է»,- ասել է Չավուշօղլուն:
Նա նաև գերմանական ԶԼՄ-ներին կոչ է արել դադարեցնել Թուրքիայի դեմ «սև պրոպագանդան»: