Կրեմլի մոտակայքում ակտիվիստներ են ձերբակալվել՝ ֆեմինիստական պաստառ ամրացնելու համար
Իրավապահ մարմինները ձերբակալել են չորս կին ակտիվիստի, ինչպես նաև երկու լրագրողի և լուսանկարչի՝ Կրեմլի պատին ֆեմինիստական պաստառ ամրացնելու փորձի համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ ոստիկանները ձերբակալել են ակտիվիստ Ելենա Տիշեկոյին, Ալեքսանդրա Օրլովային, Մարինա Տիմոֆեևային և Լեդա Գարինային, ինչպես նաև «Новой газетa»-ի լրագրող Ելենա Կոստյուչենկոյին, Աննա Արտյոմևային և լուսանկարիչ Արկմամ Արդենին:
Ձերբակալվածները վառել են ծխարձակող փայտեր և փորձել են ամրացնել «200 տարի տղամարդիկ են իշխում, բավակա՛ն է» վերատառությամբ պաստառը: