«Իվանկա Թրամփ» ապրանքանիշի հագուստը ռեկորդային վաճառք է գրանցել
Իվանկա Թրամփի՝ ԱՄՆ նախագահի դստեր անունը կրող ապրանքանիշի հագուստը ռեկորդային վաճառք է գրանցել՝ չնայած ապարանքանիշը բոյկոտելու կոչերին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Փետրվարի սկզբից մենք արձանագրել ենք ապրանքանիշի պատմության մեջ ամենալավ շաբաթը»,- հայտնել է ապրանքնանիշի տնօրեն Էբիգեյլ Կլեմը:
Ապրանքնանիշի տնօրենը նաև նշել է, որ այն ամենահայտնին է դարձել ինտերնետային խանություներում: