ԿՀՎ-ն հրաժարվել է մեկնաբանել «Wikileaks»-ի լրտեսության մասին նոր փաստաթղթերը
ԿՀՎ ամերիկյան վարչությունում հրաժարվում են մեկնաբանություն տալ լրտեսության մասին վկայող այն փաստաթղթերի վերաբերյալ, որոնք հրապարակել է «Wikileaks» գործակալությունը :Այս մասին հայտնում է Interfax.ru-ն:
«Մենք չենք մեկնաբանում այդ հետախուզական փաստաթղթերի բովանդակությունը»,- ասվում է ԿՀՎ-ի ներկայացուցիչ Ջոնաթան Լյուի պաշտոնական հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Wikileaks»-ում հրապարակվել է մոտավորապես 9000 փաստաթուղթ այն մասին որ ԿՀՎ-ն օգտագործում է մեթոդներ, որոնք նման են Ամերիկյան ազգային անվտանգության ծառայության գործողություններին, որը զբաղվում է էլեկտրոնային լրտեսությամբ և հետախուզությամբ: