Օբաման կատաղել է Թրամփի հայտարարություններից հետո
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կատաղած է ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակումներից հետո, երբ վերջինս մեղադրել է դեմոկրատ Օբամային իրեն գաղտնալսելու մեջ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Օբամայի ծանոթները հայտնել են աղբյուրին, որ նախկին նախագահը իրոք շատ է բարկացել մեղադրանքների պատճառով:Ամեն դեպքում նա մտադիր չէ դրանց հանրայնորեն պատասխանել:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԱՄՆ կոնգրեսը համաձայնել է հետաքննել Թրամփի հեռախոսազրույցների՝ Օբամայի կողմից գաղտնալսման գործը: