ԱՄՆ փոխնախագահը՝ սիրիական ճգնաժամի և Իսրայելի հետ հարաբերությունների մասին
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը երեքշաբթի հանդիպել է Իսրայելի ԱԳ նախարար Աբիգդոր Լիբերմանի հետ: Կողմերը քննարկել են Սիրիայի և Իրանի հետ կապված հարցեր: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարությանը, որում մասնավորապես ասվում է.
«Առաջնորդները քննարկել են սիրիական ճգնաժամի և տարածաշրջանային այլ հարցեր: Փոխնախագահն ու նախարար Լիբերմանը համաձայնել են, որ պետք է դիմակայել Իրանի սպառնալիքին, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպություններին»:
Նշվում է, որ ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ Իսրայելը տարածաշրջանում ԱՄՆ կողմից ամենաշատ ռազմական օգնություն ստացող երկիրն է:
Հավելենք նաև, որ ավելի վաղ, Լիբերմանը հանդիպել էր նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի հետ: