ԱՄՆ նախագահը Գերագույն դատարանի ներկայացուցիչ է առաջադրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վաշինգտոնյան փաստաբան Նոել Ֆրանսիսկոյին առաջադրել է գլխավոր սոլիսիտորի՝ Գերագույն դատարանում գործադիր մարմնի և արդարադատության նախարարության ներկայացուցչի պաշտոնում: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ ներկա պահին Գերագույն դատարանն ունի 8 դատավոր՝ 9-ի փոխարեն ևս 1 տեղ թափուր է: Այդ տեղի համար ԱՄՆ նախագահն առաջադրել է Նիլ Գորսաչի թեկնածությունը:
Գերագույն դատարանն ԱՄՆ դատական և քաղաքական կյանքում կարևոր դեր է կատարում և հաճախ է լուծում տալիս ամենակարևոր հարցերին: