Հերիք է՝ Անկարայի գլխին ճառեր կարդաք. Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳՆ Մևլյութ Չավուշօղլուն ելույթ է ունեցել Համբուրգում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքում և պահանջել է ԳԴՀ-ի ներկայացուցչներից Անկարայի գլխին լեկցիաներ չկարդալ: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Հերիք է՝ մեր գլխին ճառեր կարդաք մարդու իրավունքների և դեմոկրատիայի մասին»,- նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, ով նաև հայտնել է Գերմանիայի՝ Թուրքիայի հետ ունեցած «սիստեմատիկ հակասությունների» մասին:
Ինչպես սպասվում է, Չավուշօղլուն Բեռլին կժամանաի Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելի հետ բանակցելու նպատակով:
Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները սրվեցին թուրքական ծագմամբ գերմանացի լրագրող Դենիս Յուջելի ձերբակալությունից հետո Ստամբուլում: