Անկարան Գերմանիային մեղադրել է թուրքերին ճնշելու մեջ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Գերմանիային մեղադրել է թուրք քաղաքացիների վրա համակարգային ճնշումներ կիրառելու մեջ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
Նա նաև հավելել է, որ Գերմանիան խոչընդոտում է նրանց, ովքեր աջակցում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը՝ լիազորությունների ընդլայնման մասին:
Չավուշօղլուն նաև հավելել է, որ Գերմանիան խոչընդոտում է մի շարք նախատեսված հանդիպումների՝ փակելով շինությունները:
Ավելի վաղ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի ներկայացուցիչը հերքել էր Էրդողանի կողմից նացիզմի մեջ մեղադրանքների հայտարարությունները:
Մարտի 5-ին Էրդողանը Գերմանիայում թուրքական հանրահավաքների արգելումը համեմատել էր նացիստների գործողությունների հետ: