Ջիգարխանյանը կնոջ հետ մեկնել է Գերմանիա՝ նշելու ամուսնության 1-ամյակը
Դերասան Արմեն Ջիգարխանյանը երիտասարդ կնոջ հետ Գերմանիա է մեկնել, որպեսզի նշի ամուսնության տարեդարձը: Ամուսինները որոշել են Մյունխեն գնալ մոտ մեկ շաբաթով: Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ակտիվորեն լուսանկարներ է հրապարակել Instagram-ում: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Վերջերս նրանք նշել են իրենց ամուսնության առաջին տարեդարձը: Որպես նվեր՝ 81-ամյա դերասանը որոշել է իր երիտասարդ կնոջը տանել Գերմանիա: Արդեն մեկ շաբաթ է, ինչ նրանք զբոսնում են Մյունխենի փողոցներով և այցելում մշակութային վայրեր:
Արմեն Ջիգարխանյանի երկրպագուները նշել են, որ նա թարմ տեսք ունի: Հանգիստը նրան իսկապես օգնել է: Երկրպագուները ուրախությամբ են ընդունել ճամփորդության լուրը:
Զույգը միասին է արդեն 15 տարի, սակայն ամուսնացել են նախորդ տարի