Հատուկ դատախազ՝ ՌԴ-ի հարցերով. նոր պաշտոն՝ ԱՄՆ-ում
ԱՄՆ-ի Գլխավոր դատախազությունում կարող է ստեղծվել նոր պաշտոն՝ հատուկ դատախազ Ռուսաստանի հարցով: Այս հնարավորությունը դիտարկելու պատրաստակամություն է հայտնել գերատեսչության ղեկավարի թեկնածու Ռոդ Ռոզենսթայնը: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Ես պատրաստ եմ հատուկ խորհրդականի նշանակել, սենատոր, երբ գամ այն մտքին, որ դա անհրաժեշտ է՝ հինվելով Արդարադատության նախարարության գործունեության և քաղաքականության վրա»,- նշել է նա՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Սենատի իրավաբանական կոմիտեի լսումներին:
Սա դարձել է սենատոր Պատրիկ Լիհի հարցի պատասխանը: Նա հետաքրքրվել էր, թե կարելի է արդյոք այնպիսի պաշտոն ստեղծել, որպեսզի քայլեր արվեն Ռուսաստանի՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին հնարավոր միջամտության հարցը պարզելու ուղղությամբ: