«WikiLeaks»-ը ԿՀՎ-ի կիբերհետախուզությանն առնչվող գրեթե 10 հազար փաստաթուղթ է հրապարակել
«WikiLeaks» կայքը հրապարակել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ) պատկանող փաստաթղթերի փաթեթի առաջին մասը: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Կայքի աշխատակիցները հաղորդում են, որ «Vault 7» նախագիծ անվանված հրապարակումը կդառնա հետախուզական գերատեսչությունից գաղտնի փաստաթղթերի խոշորագույն արտահոսքը:
Հրապարակման «Year Zero» անվանումով առաջին մասը ներառում է Լենգլիում ԿՀՎ-ի գլխամասային գրասենյակում բազավորված Կիբերհետախուզության գծով կենտրոնի ներքին կապում մեկուսացրած ավելի քան 8,7 հազար փաստաթղթեր և ֆայլեր:
«WikiLeaks»-ի կարծիքով՝ հրապարակված փաստաթղթերը ցուցադրում են ԿՀՎ-ի գաղտնի հաքերային ծրագրերի պարունակությունն ու ծավալը, դրա սպառազինության վնասաբեր ծրագրային միջոցների և դրանց կիրառման տասնյակ դեպքերն այնպիսի արտադրանքներում, ինչպիսիք են «Apple»-ը և «Google»-ը, «ОС Windows»-ն ու նույնիսկ «Samsung»-ի հեռուստացույցները: