Թուրքիան խնդրել է ՀԴԲ-ին օգնել սպանված ռուս դեսպանի սպանության հետաքննության հարցում
Անկարայի դատախազությունը, որը հետաքննում է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը, օգնության խնդրանքով դիմել է ԱՄՆ-ի ՀԴԲ-ին: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով «Sabah» թերթին:
Հունվարին թուրքական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ դեսպանին սպանած Մևլյութ Ալթընթաշի էլեկտրոնային փոստը, սպանության օրը կոտրվել է, իսկ ողջ հաղորդագրությունները ջնջվել են: Այդ ճանապարհով հաստատվում է հանցագործության մեղսակիցների առկայությունը:
Թերթի տվյալներով՝ Անկարայի դատախազության երկու ներկայացուցիչներ անցյալ ամիս դիմել են ՀԴԲ՝ Ալթընթաշի էլ.փոստից ջնջված հաղորդագրությունները վերականգնելու օգնության խնդրանքով: Աղբյուրի տվյալներով՝ նման օգնություն ՀԴԲ-ն խոստացել է տրամադրել: